
ԱՄՆ-ն՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ավարտի և 5 կետի մասին

Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը Եվրոպական անվտանգության հարցի մի մասն է, RBC-ին ասել է ԱՄՆ նախագահի նախկին օգնական Թոմաս Գրեհեմը, որը վերահսկում էր Կրեմլի հետ երկխոսությունը: Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող էին համաձայնեցնել ապագա կարգավորման հիմնարար սկզբունքները, իսկ հետո բանակցություններ սկսել Ռուսաստանի եւ Արեւմուտքի «ուկրաինական ճգնաժամի ավարտի եւ հարաբերությունների կայունացման» բոլոր ասպեկտների շուրջ:
Գրեհեմը քննարկման համար հնչեցրել է հինգ կետ.
1.Անվտանգության երաշխիքներ «զինված չեզոքության» մոդելով:
Նա կարծում է, որ Ուկրաինայի սեփական բանակը՝ պաշտպանական ներուժով, կարող է այլընտրանք դառնալ այնտեղ Արևմուտքի խաղաղապահ ուժեր ուղարկելու և ՆԱՏՕ-ի երաշխիքներին:
2.ՆԱՏՕ-ի դերը Եվրոպայում, որի մասին պետք է պայմանավորվել դաշինքի բոլոր մասնակիցների հետ:
Թոմաս Գրեհեմը կարծում է, որ Ռուսաստանին բավական է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներից պարտավորություններ ստանալ այն մասին, որ նրանք չեն աջակցի դաշինքի առաջխաղացմանը դեպի արևելք:
3.Տարածքների հարցը:
Նախնական կարգավորումը, նախկին պաշտոնյայի կարծիքով, կարող էր բխել շփման փաստացի գծից եւ ընդունել, որ «կողմերից յուրաքանչյուրը վերահսկում է այն տարածքները, որոնք մյուսն իրենն է համարում»:
4.Ռուսաստանի ակտիվների ապասառեցում և Ուկրաինայի վերականգնում:
Թոմաս Գրեմը հստակեցրել է, որ պատժամիջոցների թուլացման և ակտիվների ապաշրջափակման դիմաց Ռուսաստանը կարող է որոշակի միջոցներ հատկացնել Ուկրաինայի այն շրջանների վերականգնման համար, որոնք ավերվել են հակամարտության հետևանքով:
5.Ուկրաինայի ռուսախոս քաղաքացիների և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքների պահպանում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցություններով: Կրեմլը վստահեցնում է, որ Վլադիմիր Պուտինը բաց է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: