ԱՄՆ-ն աջակցում է Թայվանում խաղաղությանը, բայց կշարունակի զենք մատակարարել տարածաշրջան
ԱՄՆ-ն հանդես է գալիս Թայվանում խաղաղության օգտին, սակայն չի հրաժարվի տարածաշրջանին զենքի մատակարարումից, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին:
«Նախագահ Բայդենը նախագահ Սիին հասկացրել է, որ մենք չենք ցանկանում հակամարտություն, մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն Թայվանի նեղուցում... Բայց Թայվանի հարաբերությունների մասին օրենքի համաձայն՝ մենք կշարունակենք պաշտպանական կարողություններ մատակարարել Թայվանին», - РИА Новости–ն մեջբերում է Քիրբիի խոսքերը:
Միաժամանակ Քիրբին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը և չի աջակցում Թայվանի անկախությանը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Թայվանին զենքի մատակարարումը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ առաջիկա նիստին. ԱԽ քարտուղարի պարզաբանումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում պարզաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգ...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...