Վերջին 10 տարվում Հայաստանում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

ՀՀ-ում 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը։ Այս մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։


«Ինձ անհանգստացնում է ՀՀ հանքարդյունաբերական պաշարները։ Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,– ընդգծել է նա։


Ըստ նրա` երկրում գործող հանքարդյունաբերող ընկերությունները պետք է ՀՀ կառավարության հետ միասին այս ուղղությամբ աշխատանքներ տանեն, և այս այդ դեպքում պետք է լինի փոխադարձ վստահություն։


Խուդոլին նաև տեղեկացրել է, որ հիմա իրենք ինքնուրույն են կատարում երկրաբանական հետազոտություններ` համենայնդեպս այն մասշտաբով, որքանով վերաբերում է իրենց մոտակա պլաններին ու լոկացիաներին։


«Նաև ասեմ ձեզ, որ որևէ ընկերություն չի կարող անել որոնողահետազոտական աշխատանքներ։ Ահա թե ինչու պետք է երկրում լինի պետական ուժեղ ռազմավարություն և քաղաքականություն»,– ընդգծել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։


Քաղաքականություն