Շնորհակալություն խաղաղության փաստաթուղթը հավի հետ համեմատելու համար, որովհետև հավին են բմբլում. պատգամավոր
Շատ շնորհակալություն ՔՊ-ի ներկայացրած փաստաթուղթը հավի հետ համեմատելու համար, որովհետև հավին են բմբլում․ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ եթե առարկություններ ունեին խաղաղության փաստաթղթի տեքստի հետ, ինչո՞ւ չմասնակցեցին քննարկմանը և իրենց առարկություններով «չբմբլեցին» այն։
«Բմբլում են հավին, սագին, բադին... միգուցե դրա համար էլ իմաստ չունի դրան անդրադառնալ»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իրենք հայտարարություն են տարածել, ինչը բավարար է։
«Այն, ինչ ներկայացված է՝ խաղաղության հետ բացարձակապես առնչություն չունի։ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդն ընտրել է ինձ, հետևաբար, իմ դեմ խոսելը նշանակում է խոսել ժողովրդի դեմ։ Հիմա էլ ասում է՝ այս թղթի դեմ խոսելը նշանակում է խոսել խաղաղության դեմ։ Ո՛չ, մենք խաղաղության կողմնակից ենք և դրա համար էլ դեմ ենք այս փաստաթղթին, որովհետև մեզ չի մոտեցնում խաղաղությանը»,- նշել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի պապը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալու...
«Ժամանակ». Բալասանյանի գործունեությունը ամբողջովին ֆինանսավորվում է Սեդրակ Քոչարյանի կողմից
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործունեությունը ամբո...
Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ Փաշինյանը հրաժարական կտա. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տ...
Կառավարությունը 136 միլիոն դրամ տրամադրեց ՔԿ-ին թարգմանչական ծառայությունների ձեռքբերման համար
Թարգմանչական ծառայություններ ձեռք բերելու նպատակով Քննչական կոմիտեին Կառավարության պահուստային ֆոնդից 136 միլիոն դրամ հա...