Էլեկտրաէներգիայի համար վճարել ենք ավելի, որպեսզի ՀԷՑ-ի բարերարի բարեկամները բարձր աշխատավարձ ստանան. Հակոբյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից վերջերս բարձրաձայնված տեղեկատվությանը, թե ՀԷՑ-ի ղեկավար համակարգում եղել են հաստիքներ, որոնք բառացիորեն ոչինչ չեն արել, բայց բարձր աշխատավարձ են ստացել:
«Պարզվում է՝ սպառած էլեկտրաէներգիայի համար մենք վճարել ենք մի քիչ ավելի, որպեսզի ՀԷՑ-ի բարերար սեփականատերերի և նախկին բարձր ղեկավարության՝ ոչինչ չանող ծանոթ-բարեկամները բարձր աշխատավարձ ստանան։
Այժմ այդ հաստիքներն ազատ են ու այլևս չեն համալրվելու, քանի որ նախկինում դրանք որևէ գործառույթ, պարտականություն չեն ունեցել։
Արդյունքում 2 ամսվա ընթացքում ունենք ավելի քան 15 մլն դրամի խնայողություն, որը, ի դեպ, որպես հավելավճար տրվել է ցածր աշխատավարձ ստացող հարյուրավոր հսկիչների, տեխնիկների, փականագործների, բանվորների, տեսուչների և այլն։
Ինչու եմ ասում, որ հոսանք սպառող քաղաքացիներն են վճարել ավելի շատ, քանի որ մեր վճարած սակագինը ներառում է այս աշխատավարձերը։
Այ սենց բարերար բաներ, բայց սեփական ծանոթ-բարեկամների համար»,- գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանի գրառման մեջ նշվում էր, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ (նույնիսկ մի ամբողջ բաժին), որոնց մեծ մասին մինչ այս որևէ կոնկրետ գործառույթ կամ պարտականություններ չեն վերապահվել, սակայն դրանք զբաղեցրել են ընկերության սեփականատերերի և նախկին բարձր ղեկավարության հետ որևէ կերպ փոխկապակցված ու նրանց բարեհաճությունը վայելող կոնկրետ անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի գրասենյակը ևս արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի...
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
Անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորումում
Հունիսի 17-ին անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորման N զորամասում: Ուսումնական տագնապի ազդանշանով զորամ...
Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ. մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գր...