Քաղաքականություն
Տղամարդը փորձել է ներթափանցել Սպիտակ տուն
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը փորձում էր բարձրանալ Սպիտակ տան ցանկապատի վրայով: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով ծառայության ներկայացուցչին:
«Տղամարդը բարձրացել է ԱՄՆ գանձապետարանի շենքի հարավ-արևելյան կողմում գտնվող պատնեշի վրայով և ԱՄՆ Գաղտնի ծառայության ռազմական ստորաբաժանման աշխատակիցների կողմից ձերբակալվել է ապօրինի ներթափանցման համար»,- նշել է աղբյուրը:
Ավելի ուշ նրան տեղափոխել են մայրաքաղաքի ոստիկանական վարչության 2-րդ թաղամաս՝ հանգամանքները պարզելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վաշինգտոնում մի խումբ ցուցարարներ դեմ էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը․ Արամ Սարգսյան․ Factor TV
Փաշինյանը մեկնաբանել է ՌԴ սահմանափակումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Շանտաժով, սպառնալիքով մարդկանց կոտրելու փորձերը չեն կարող մնալ անպատասխան. «Միասնության Թևեր»
Պապոյանը՝ ՌԴ-ում դիզվառելիքի սղության և Հայաստանում գների մասին
4.0