Քաղաքականություն

Շարունակելու ենք քննարկումները, որպեսզի հնարավոր լինի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը». Արման Եղոյան

Marine 71 դիտում
Շարունակելու ենք քննարկումները, որպեսզի հնարավոր լինի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը». Արման Եղոյան

Խաղաղությունը փաստ է, քանի որ երկու երկրները համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն և նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը և խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը պրոցես է: Խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում, կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումը։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Եղոյանը, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ:


Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ լեհական հեռուստաալիքին տրված հարցազրույցում ադրբեջանական նախապայմաններ ասելով, Եղոյանը պատասխանել է: «Կարծում եմ՝ նախարար Միրզոյանը նկատի է ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում, ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման, ենթադրում եմ սա է նկատի ունեցել»,-նշել է նա, հավելելով՝ մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ, և մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»:


Արման Եղոյանն ասել է, որ մյուս բոլոր ուղղություններով ևս շարունակելու են ակտիվ աշխատել և բանակցել Ադրբեջանի հետ, որովհետև խաղաղության փաստը պետք է անընդհատ սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250