Ալիևը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության օրակարգի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։
«Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղ կյանքին»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ կշարունակի խաղաղության օրակարգը առաջ մղել։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։
Նմանատիպ հոդվածներ
«Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ»․ Շոյգու
Ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժաման...
Այս խոսակցությունները կարող են լինել միայն մի բանից հետո․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման 3-րդ տարելիցի կապակցությամբ, Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդի...
Վանաձորի ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, արձանագրել է 10-ը. նախկին քաղաքապետ
23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10։ Այս մասին հայտնում է Վանաձորի նախկին քաղաք...
Թուրք փաստաբանները դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Նեթանյահուին ձերբակալելու պահանջով
Մի խումբ թուրք փաստաբաններ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Իսրայելի մի շարք բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Նեթանյա...