«Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ»․ Շոյգու
Ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ: Տեղեկատվությունը փոխանցում ՌԻԱ Նովոստին։
«ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում և Ուկրաինայի ՝ ազգայնականներից ազատագրված տարածքներում խաղաղ կյանք է սկսվում ։ Այդ թվում ՝ Մարիուպոլում, որն Ազով ծովի խոշորագույն արդյունաբերական և տրանսպորտային հանգույցն է։ Այն գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ», - ասել է Շոյգուն։
Հիշեցնենք՝ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից եւ «Ազով» գնդի նեոնացիստներից մաքրվել է Մարիուպոլի ամբողջ տարածքը, նրանց մնացորդներն արգելափակվել են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում:
Նմանատիպ հոդվածներ
«Արցախը շունչը պահած հետևում է ժամ առ ժամ թափ առնող շարժմանը»․ Աշոտ Ղուլյան
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոն...
«Առաջարկում եմ Ազգային ժողովում ելույթները չլսել»․ Վարդևանյան
Ազգային ժողովը դուրս է Հայաստանի առջև ծառացած խնդիրների օրակարգից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաս...
«Սկսվել է աննախադեպ հակառուսական արշավ»․ ՌԴ-ն արգելել է Ճապոնիայի վարչապետի մուտքը երկիր
Ռուսաստանը մուտքի արգելքի պատժամիջոցներ է սահմանել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ճապոնիայի 62 այլ քաղաքացիների նկ...
«Մենք սրան համաձայն չենք»․ Զելենսկին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մ...