Այս խոսակցությունները կարող են լինել միայն մի բանից հետո․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման 3-րդ տարելիցի կապակցությամբ, Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ այս պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական անվտանգության մասին է։ Եվրոպան նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից։
«Քանի դեռ երկարաժամկետ խաղաղության մասին համաձայնագիր չկա, վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս խոսակցությունները կարող են լինել միայն այն բանից հետո, երբ մենք ռուսական կողմից որոշակի կոնկրետ քայլեր տեսնենք։
Պատժամիջոցները հսկայական ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա, գնաճը զգալիորեն ավելացավ։ Սա ուժի միջոցով խաղաղության հասնելու մեր նախաձեռնության մի մասն է»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Լևոն Քոչարյանի կոչը Եվրամիությանը
Այն պնդումը, որ Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՀՀ-ԵՄ խորհ...
Մասկը համակարծիք է, որ հեղափոխություն է հասունանում
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը «X» սոցկայքում համաձայնել է այն կարծիքի հետ, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրություն...
Ադրբեջանը գիտի, թե դա ինչ ռեակցիա է բերելու. Եղոյան
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը ուզում է հաղթահարել կարգավորման գործընթացի հիմնական...