Քաղաքականություն

Թրամփի վարչակազմի անդամները ձգտում են հասնել Վենեսուելայի առաջնորդի հեռացմանը

Vika B. 1 րոպե 55 դիտում
Թրամփի վարչակազմի անդամները ձգտում են հասնել Վենեսուելայի առաջնորդի հեռացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները, այդ թվում՝ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն, ձգտում են հասնել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հեռացմանը: Այս մասին գրել է The New York Times՝ հղում անելով իր աղբյուրներին:


«Վերջին օրերին Նիկոլաս Մադուրոյին Վենեսուելայի առաջնորդի պաշտոնից հեռացնելու նախագահ Թրամփի բարձրաստիճան օգնականների ձգտումը ուժեղացել է, և վարչակազմի ներկայացուցիչները քննարկում են լայն արշավ, որը կուժեղացնի ռազմական ճնշումը՝ փորձելով ստիպել նրան հեռանալ»,- նշել է պարբերականը:


Նշվում է, որ հենց Ռուբիոն է գլխավորում նախաձեռնությունը։ Պետքարտուղարը պնդում է, որ Մադուրոն անօրինական առաջնորդ է, որը վերահսկում է ԱՄՆ թմրանյութերի մատակարարումը և անխուսափելի սպառնալիք է ներկայացնում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250