Քաղաքականություն
Հայաստանն ինչ կանի, այլևս չի հետաքրքրում Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այն, ինչ պետք է Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով Նախիջանի Ինքնավար Հանրապետությանը կապ ապհովելն է:
«Հիմա, թե Հայաստանն ինչ կանի, այլևս չի հետաքրքրում Ադրբեջանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է մեծացնել ճնշումները Հայաստանի վրա, որ կարողանա իր առավելագույն խնդիրը լուծել։
«Ադրբեջանում գիտակցում ու արտահայտում են, որ իրենց պատմական իղձերն իրականացնելու համար փաշինյանական իշխանությունն առավելագույնս բարենպաստ իրավիճակ է ստեղծել»,- նշել է պատգամավորը։
Աբրահամյանը կարծում է՝ Ադրբեջանը կանգ չի առնելու, ինչ կարողանալու է՝ «քամելու է»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արքայազն Հարրին ժամանել է Կիև
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք. Փաշինյան
Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան
1.0