Քաղաքականություն

Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. վարչապետ

Marine 1 րոպե 166 դիտում
Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. վարչապետ

Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ավելին կարևոր եմ համարում, մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը վտանգավոր համարեց ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար:


«Որովհետև կլոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի: Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և պետք է կենտրոնանալ այս բանաձևն իրականացնելու վրա:


Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա: Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկցությունը կառուցեն ՀՀ-ում: Սա է մեր ռազմավարությունը»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250