Վալոդյա Գրիգորյանի uպшնության մասով շահարկում են վենդետшյի վարկածը. Մեսրոպ Առաքելյան
Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։
Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։
Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։
Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։
Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։
Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։
Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիան Իսրայելին մեղադրում է պաղեստինցիների ջարդերի և օդանավակայանների ռմբակոծման մեջ
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների իսրայելական գնդակոծությունից հետո Իսրայելին...
«Շտապ բացել Լաչինի միջանցքը». ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստ են փաստահավաք առաքելություն ստանձնել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով չորս համազեկուցողները համատեղ հայ...
Գյուլին փոխարինել է Բոզդաղը․ Թուրքիան արդարադատության նոր նախարար ունի
Թուրքիայում արդարադատության նոր նախարար է դարձել Բեքիր Բոզդաղը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Բոզդաղը արդարադատու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ թվերը մեզ ոչինչ չեն ասում, Պարոն Պապոյան. Փաշինյան
Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և ջերմոցների աջակցության ծ...