«Իշխանության համար շատ հետաքրքիր անակնկալներ կունենանք». «Թասիբով» դաշինքի թեկնածու
Գյումրիում մասնակցությունը չափազանց պասիվ է, որը բնական է, մենք այդպես էլ կանխատեսում էինք: Այս մասին այսօր` հոկլտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թասիբով» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը:
«Նախ էն հանգամանքը, որ թեկնածուների մեծ մասը քարոզարշավի ժամանակ շատ պասիվ էին ու ես իմ եթերներից մեկի ժամանակ էլ ասել է, որ սա այն ընտրություններից է, որ ընտրողը պետք է գնահատի թեկնածու անկեղծությունը, որովհետեւ իշխանությունը գտնվում է գետնին, բայց ժողովուրդը շատ ուշադիր նայում է այդ իշխանությանը եւ թույլ չի տալիս, որ որեւէ մեկը գա եւ վերցնի: Նա թույլ կտա այն թեկնածուին, ով իրապես անկեղծ է եղել այս ընթացքում եւ իր անկեղծությամբ է ներկայացրել իր մոտիվացիան քաղաքապետի ընտրություններում»,- ասաց նա:
Կարապետ Պողոսյանը անդրադառնալով ՔՊ քաղաքապետի թկենածու այն դիտարկմանը, որ 50 հազարական դրամների բաժանումը ընտրակաշառք չէ, այլ սոցիալական աջակցություն, նա ասաց, որ ՔՊ-ն թեկնածուն ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում հստակ գործում են երկակի ստանդարտներ օրենքի առաջ:
«Թասիբով» դաշինքի թկենածուն կարծում է, որ սա մեր հասարակության ամենագիտակցված ընտրություններից մեկն է. «ԻՆձ թվում է` այս ընտրությունները լի են լինելու անակնկալներով, այս պահին չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ գոնե իշխանության համար շատ հետաքրքիր անակնկալներ կունենանք»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...