
Որոշակի գործընթաց կիրականացնենք դատավորի դեմ. Միքայել սրբազանի պաշտպանական թիմ

Մեր երկրում բացառիկ բան է տեղի ունենում․ առաջին անգամ միջին ծանրության հանցանքի հոդվածով անձին ազատազրկելու միջնորդություն է ներկայացվում, մինչդեռ նույն հոդվածը 5 տարբեր տեսակի պատիժներ է նախատեսում, այդ թվում՝ տուգանք, հանրային աշխատանք, ազատության սահմանափակում և այլն։ Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասԵԼ Է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ դատախազը կարող էր այլ պատժատեսակ միջնորդել, միանգամից միջնորդություն է ներկայացվում նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
Մյուս պաշտպան Արա Զոհրաբյանի համար ևս ակնհայտ է, որ դատարանը կաշկանդված է։
Հավելել Է՝ անկախ նրանից, թե դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, քանի որ արդեն կա մեղադրական վերդիկտ, որով սրբազանին մեղադրյալ են ճանաչել, ինչը հակասում է ճշմարտությանը։ Պաշտպանական թիմը բողոքարկելու է այն։
Պաշտպանները շեշտեցին՝ դատավճռից հետո պատրաստվում են նաև որոշակի գործընթաց իրականացնել դատավոր Արմինե Մելիքսեթյանի դեմ։