Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա. Վաղարշակ Հակոբյան

Marine 1 րոպե 72 դիտում
ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա. Վաղարշակ Հակոբյան

ՔՊ պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հորդորում է լրագրողներին ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման չգեներացնել։


«ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ օրակարգ չկա, ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ և այսօր քննարկված և քվեարկած նախագիծը դրա մասին է վկայում»,-ասել է Հակոբյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի՝ ԵՄ-ի ուղղությամբ գնալու մասին հայտարարություններին։


«Մենք մեր ԵԱՏՄ գործունեության շրջանակում տնտեսությունում լուրջ ձեռքբերումներ ունենք և մենք դա գնահատում ենք»,-ասել է նա։


Դիտարկմանը, որ միաժամանակ երկու տեղ լինել հնարավոր չէ, ինչպես ռուս գործընկերներն են պնդում, Հակոբյանը պատասխանել է. «Ունենք փաստ, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարություններ, և ունենք փաստ, որ ԵԱՏՄ անդամ ենք, խնդրում եմ այս դիտանկյունով հարցին նայեք»։


Նշենք, որ հանձնաժողովն այսօր ընդունել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս եւ որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250