Քաղաքականություն
Լավրովը Ղրիմը և Դոնբասը համեմատել է Աֆրիկայի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմը և Դոնբասը համեմատեց Աֆրիկայի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը «մտադրություն չունի և երբեք էլ չի ունեցել հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա»։
Լավրովը հավելեց, որ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիան «վճռականորեն կմերժվի»։ Նա Ղրիմը և Դոնբասը համեմատեց Աֆրիկայի հետ՝ մեղադրելով Կիևին «գաղութատիրական գործելակերպի» մեջ։
«2014 թվականից հետո Ղրիմի և Դոնբասի բնակիչները տառապել են գաղութարարների ճնշման տակ, ինչպես Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդները, և համաձայն ԱՄՆ-ի 1776 թվականի Անկախության հռչակագրի սկզբունքներից մեկի»,- ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր ունենալու մասին հարցին
Փաշինյանը՝ Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
5.0