Զապորոժիեի ԱԷԿ-ում երեք օր արտաքին էլեկտրասնուցումն անջատված է. մասնագետներն ահազանգում են
Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանի նման սցենար է հնարավոր Զապորոժիեի ԱԷԿ-ում:
The Guardian-ը, հղում անելով Ատոմային Էեներգիայի Միջազգային Գործակալությանը, հաղորդում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը երեք օր է՝ մնացել է առանց արտաքին էլեկտրաէներգիայի: Էլեկտրագծերը կտրվել են, և կայանը աշխատում է միայն դիզելային գեներատորներով։
Սառեցման և անվտանգության համակարգերը դեռ գործում են թույլատրելիի սահմաններում, սակայն մասնագետները զգուշացնում են, որ եթե գեներատորները խափանվեն, վառելանյութը կսկսի գերտաքանալ։ Սա մոտ է Ֆուկուսիմայի աղետի կրկնությունը, որտեղ խափանումները և գեներատորների անջատումները հանգեցրին երեք ռեակտորների հալեցման և 100,000 մարդու տարհանման։ Ուկրաինական կողմից էլեկտրահաղորդման գիծը գործում է, բայց ռուսական կողմը, ըստ հրապարակման միտումնավոր չի միացնում կայանը արտաքին էլեկտրամատակարարմանը։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 11-ին ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափին տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժը ՝ 9 բալ ուժգնությամբ։
Տարերային աղետի հետևանքով վթարի ենթարկվեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի պատճառով տեղի ունեցավ ռադիոկատիվ նյութերի արտահոսք:
Նմանատիպ հոդվածներ
1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար․ մանրամասներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստ...
Իրանցին ցանկացել է պայթեցնել երկրի դեսպանության շենքը, ԱԱԾ-ում նախաքննություն է ընթանում. «Առավոտ»
Իրանի քաղաքացին ցանկացել է պայթեցնել ԻԻՀ դեսպանության շենքը: Այս մասին հայտնում է Aravot. am-ը՝ նշելով, որ ԱԱԾ-ում նախաք...
Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով. Պապիկյան
Ունենալու ենք նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն...
Դատախազները պատերազմ են հայտարարել Արթուր Դավթյանին. Ժողովուրդ
Դատախազները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 3...