1 օրվա ընթացքում արձանագրվել է 13 վթար․ մանրամասներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, ընտանեկան բռնության, փաստաթուղթ կեղծելու և ծեծի՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման ու պատմության և մշակութային հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ մահացել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
Բերման է ենթարկվել Զարուհի Փոստանջյանը
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Այս մասին հայտնում...
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու. առաջիկա օրերի եղանակը
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լ...
Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. Tert. am
Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին...