
Նեթանյահուն պետք է կանգնի դատարանի առաջ. Թուրքիայի նախագահ

Գլոբալ համակարգը խոր ճգնաժամ է ապրում և հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄԱԿ-ը կորցրել է ինչպես հեղինակությունը, այնպես էլ իր առաքելությունն իրականացնելու ունակությունը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված մեխանիզմները կաթվածահար են եղել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բոսֆորի համաժողովում»։
«Ուժեղանում է տերությունների մրցակցությունը։ Անորոշությունն ու անկայունությունն աճում են։ Մեր առջև նոր մարտահրավերներ են՝ կլիման, ջուրը, առևտրային պատերազմները, էներգետիկան և պարենային շղթաները։ Ճգնաժամերը, որոնք չի հաջողվում լուծել խաղաղությամբ, տեղափոխվում են հակամարտությունների գոտիներ և նոր ողբերգություններ են ծնում»,- նշել Է Թուրքիայի նախագահը։
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանը նշել է, որ Բենիամին Նեթանյահուն և նրա գրասենյակը պետք է կանգնեն դատարանի առաջ:
«Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի»,- հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Թուրքիայի առևտրային և քաղաքական միջոցառումները պետք է օրինակ դառնան այլ երկրների համար, այլապես պատերազմը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից: