ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է Բայդենի որդու գործընկերների բանկային փաստաթղթերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովի հանրապետական կոմիտեի նախագահ Ջեյմս Քոմերը բանկային փաստաթղթեր է ուղարկել Bank of America-ին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի երեք գործընկերների հետ կապված բանկային փաստաթղթեր, հաղորդում է CNN-ը:
Այս մասին ասվում է կոմիտեի ավագ դեմոկրատ Ջեյմի Ռասկինի նամակից, որում նա մտահոգություն է հայտնում հետաքննության վերաբերյալ:
Նրա խոսքերով՝ հարցումը պարտավորեցրել է Bank of America-ին տրամադրել «բոլոր ֆինանսական հաշվետվությունները» 14-ամյա ժամանակահատվածի համար՝ 2009 թվականի հունվարի 20-ից մինչ օրս, երեք ֆիզիկական անձանց վերաբերյալ:
Ռասկինն ասել է, որ հարցումը հատուկ ուղղված է եղել ԱՄՆ քաղաքացի Ջոն Ռոբինսոն Ուոքերին և նախագահի որդու մյուս գործընկերներին, ովքեր «համատեղ ձեռնարկություն» են ստեղծել այժմ սնանկացած չինական CEFC China Energy էներգետիկ կոնգլոմերատի ղեկավարների հետ:
Ռասկինը հայտարարել է, որ Քոմերը «ստացել է պարոն Ուոքերի անձնական ֆինանսական տեղեկատվության հազարավոր էջեր, այդ թվում՝ տասը տարվա ընթացքում նրա և կնոջ համատեղ դրամական հաշվեհամարից քաղվածքներ»:
Իր հերթին, Հանթեր Բայդենի փաստաբանական թիմի խոսնակը CNN-ին ասել է, որ «պատգամավոր Քոմերը շարունակում է առաջ քաշել Բայդենների ընտանիքի մասին անհասկանալի և արդեն իսկ հերքված դավադրության տեսություններ»:
Նա ասել է, որ Քոմերը «հետևում է նախկին նախագահ Թրամփի հրահանգներին»:
Միևնույն ժամանակ, կոմիտեի խոսնակը հաստատել է The Hill-ին, որ կոմիտեն «ֆինանսական հաշվետվություններ է ստացել՝ կապված Բայդենների ընտանիքի ազդեցության հետ»:
Զրուցակիցը հավելեց, որ «այդ փաստաթղթերը ամրապնդում են մեր պատկերացումները մտահոգության մի քանի ոլորտների վերաբերյալ և նոր հնարավորություններ են բացում Բայդենների ընտանիքի բիզնես սխեմաների հետաքննության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...