Իսրայելը հայտնել է, որ իրանական հետախուզությունը փորձել է հեռախոսով հավաքագրել մարդկանց
Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այսօր հարյուրավոր իսրայելցի քաղաքացիներ կապ են հաստատել ոստիկանության հետ՝ հայտնելով իրանական հետախուզության կողմից հեռախոսազանգերի միջոցով իրենց հավաքագրելու փորձերի մասին։
«Վերջին ժամերին հարյուրավոր քաղաքացիներ ոստիկանությանը հայտնել են անհայտ համարից ստացված մոտ 100 հեռախոսազանգի մասին, որոնցում նրանց հրավիրել են միանալ իրանական կազմակերպությանը», - ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Ոստիկանությունը կարծում է, որ Իրանը փորձում է պատերազմի ժամանակ խուճապ սերմանել Իսրայելի բնակչության շրջանում, ինչպես նաև հավաքագրել Իսրայելի քաղաքացիների՝ հետախուզական տվյալներ հավաքագրելու և Իսրայելում ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար։
«Մենք կոչ ենք անում հանրությանը զգոն մնալ, ցանկացած անսովոր միջադեպի մասին հաղորդել Իսրայելի ոստիկանության թեժ գծին և զերծ մնալ թշնամու հետ համագործակցելուց», - հավելել է մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտնել էին իրանցի գործակալների կողմից Իսրայելի քաղաքացիների հավաքագրման տասնյակ դեպքերի մասին։ Իրանցիները սովորաբար կապ են հաստատում նորակոչիկների հետ ակնթարթային հաղորդագրությունների հավելվածների միջոցով և դրամական փոխհատուցման դիմաց առաջարկում են կատարել տարբեր առաջադրանքներ Իսրայելում, այդ թվում՝ առարկաներ լուսանկարել, պաշտոնյաներին լրտեսել և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Բերման ենթարկվածների թիվը` ներկա պահին. ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքաց...
Կորոնավիրուսյան թարմացված տվյալները. քանի՞ նոր հաստատված դեպք կա այսօր
Կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը հետևյալն են `Հաստատված դեպքեր- 683 (9.87%) Առողջացածներ - 315&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուզարկություն՝ զանգերի կենտրոնում․ ինչ է հայտնի
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող...
Չենք խնայի ոչ մի միջոց․ Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ըն...