Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազելը». կա 11 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը», հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, նրանց մեջ է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայող: Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել են, որ «Գազելը» մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
Նմանատիպ հոդվածներ
Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը. օդաչուն մահացել է
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտարարել է, որ Խորվաթիայում հայտնաբերվել են ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսում շնաձուկը կծել է զբոսաշրջիկի ձեռքը և ոտքը. վերջինս մահացել է
Շնաձուկը կծել է ավստրիացի կին զբոսաշրջիկի ձեռքը եւ ոտքը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում։ Նշվում է, որ կինը մահացել է հիվանդան...
Մեղադրանք է առաջադրվել Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին
Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, ով 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունի...
«Nissan»-ն ու «ԳԱԶԵԼ»-ը բախվել են. 2 վիրավորի վիճակը ծանր է
Հուլիսի 31-ին`ժամը 12:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan...