«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ: Մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ: Երկու ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես:
Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին: Տոկուն, ժուժկալ, ազնվական. այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան: Գտնվելով անազատության մեջ՝ Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը՝ հատկապես հայկական և արտասահմանյան գրականությանը:
Բոլոր իշխանությունների օրոք՝ սկսած խորհրդայինից, Միքայել Աջապահյանը աչքի է ընկել իր սուր քննադատություններով: Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն «ժողբաստիոն» հռչակած այս իշխանության օրոք և հրահանգով:
Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում:
Մի բանում վստահ ենք. անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին: Մեր երկու Սրբազանները խղճի և հավատի բանտարկյալներ են:
«Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու»» ,-գրել է Դանիելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%. Կարապետյան
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է. Հիշո՞ւմ եք՝ մի քանի ամիս առաջ մի քանի տեղ լույս տես...
ՔՊ-ական իշխանությունները հնարք են մտածել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի՝ ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրու...
«Զանգեզուրի միջանցքը»` Իրանի կարմիր գիծ. հայտարարություն
Ռուսաստանին զգուշացնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ղեկավարության փո...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...