Ալեն Սիմոնյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Այո՛, խնդիրներ կան, այո՛, իրավապահները պետք է հետևություն անեն և այո՛, դա խնդիր է, այն ինչ տեղի է ունեցել կատեգորիկ վատ բան է, դա մի դուռ է, որը բացել և նույնիսկ այդ դռանը մոտենալ չէր կարելի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը:
«Շատ ցավում եմ, ևս մեկ անգամ ցավակցում եմ հարազատներին և համարում եմ, որ մեր իրավապահները պետք է առնվազն շատ արագ բացահայտեն»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը բացառել է սպանության քաղաքական պատվեր լինելը:
«Մեր իշխանությանը շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց մենք ո՛չ մարդ ենք ծեծում, ո՛չ էլ մարդ ենք սպանում: Բացառում եմ, որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ: Շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին, հարգանքով ենք մոտեցել համայնքի ղեկավարին որպես անձ, որևիցե անախորժություն, քննարկում չի եղել: 99 տոկոս հավանականությամբ միջանձնային նախապատմություն ունեցող խնդիր է»,- ասել է ԱԺ նախագահը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Նմանատիպ հոդվածներ
Նկարում պատկերված մարդիկ մինչ մեր գործողությունը արդեն նկարում էին․ Դավիթ Պետրոսյան
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված մարդիկ, մարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռվա Դսեղ գյուղում՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նկատելով գե...
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավ...
Ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: Նախագծերի փաթեթը քվեարկությ...