Իմ կողքն այնքան մարդ էր կանգնած. Նիկոլն էլ լավ աշխատեց. Լևոն Տեր–Պետրոսյան
Ուրիշներն են ասել, որ Փաշինյանն իմ հոգեզավակն է, ես այդպիսի բան ասե՞լ եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Հիշեցմանը, որ 2008–ին նա իր կողքն էր կանգնած, առաջին նախագահը նկատել է. «Իմ կողքն այնքան մարդ էր կանգնած։ Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին բոլորը, Նիկոլն էլ»։
Ինչ վերաբերում է նրան, որ 2018–ին էլ ինքը վատ չի գնահատել տեղի ունեցած հեղափոխությունը, Լևոն տեր–Պետրոսյանն ասել է. «Հեղեղն ինչպե՞ս գնահատես։ Դա այնպիսի մի փոթորիկ էր, մարդը հաջողեց։ Մարդը ինչ նպատակ դրել էր՝ հասավ։ Դա պիտի գնահատես»։
Անդրադառնալով փոխզիջումներով ԼՂ խնդրի կարգավորման թեզերին, նա ասալ է. «Այդ թեզերը նա կործանեց Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, ու պատերազմ բերեց»։ Նա կեղծ որակեց պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը հենց իր խաղաղության օրակարգով է առաջ ընթանում. «Ոչ մի կապ չունի Ղարաբաղյան իմ քաղաքականությունն իր քաղաքականության հետ։ Բացարձակապես ոչ մի կապ չունի»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավորական իմ նոր գրասենյակը՝ Երևանի սրտում. Արման Բաբաջանյան
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել իր բացվելիք նոր գրասենյակի մասին, որը գտ...
Իրանը նոր խոշոր գնորդ է փնտրում. բանակցությունները Ճապոնիայի հետ են
Իրանը քննարկումներ է սկսել ճապոնական ընկերությունների հետ նավթի մատակարարումներ իրականացնելու նպատակով։ Իրանը բանակցությ...
Գերմանիայի ՊՆ-ն չեղարկել է Զելենսկիի հետ հանդիպումը. քննարկման թեման պետք է լիներ Դոնբասը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի պաշտպանո...
Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել աշխարհի հայերին Արցախին աջակցելու համար
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Արցախին իրենց աջակցությունը հայտնած աշխարհահռչակ հայերին։...