
Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Իրանի միջուկային ծրագրի համար. Մակրոն

Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին: Գրում է gazetaru-ն:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա և կոչ է արել վերականգնել դրա նկատմամբ վերահսկողությունը: Նրա խոսքով՝ «համապատասխան ծրագիրն արդեն գոյություն ունի»: