Մոտ 100 պաղեստինցի բանտարկյալներ ժամանել են Եգիպտոս. ԶԼՄ
Գրեթե 100 պաղեստինցի բանտարկյալներ են ժամանել Եգիպտոս՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև գործարքի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։
«Իննսունյոթ պաղեստինցի բանտարկյալներ հանձնվել են Եգիպտոսին»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ Եգիպտոսը կլինի բանտարկյալների առաջին հանգրվանը, քանի դեռ «այլ երկրները պատրաստ չեն ընդունել նրանց»։
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադար է գործում՝ որպես Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության մաս՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալների դիմաց։ Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք Կահիրեում համակարգող կենտրոն են ստեղծել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...