Թորոսյանը՝ նախկին նախագահների ու Փաշինյանի նյարդայնացած լինելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերին ակտիվ գրառումներ անում նախկին երեք նախագահների մասին, հատկապես Լևոն տեր–Պետրոսյանի հետ կապված բավական նյարդային արձագանք է ցուցաբերում նրա գրառումներին ասել է.
«Միայն Նիկոլ Փաշինյանը չի գրում, մենք բոլորս էլ գրում ենք։ Երկրորդը, նյարդայնության մասին խոսքը չափազանցված է, վարչապետը կոնկրետ հարցեր է տալիս, և վերջում ամենակարևոր հարցը, եթե այդքան համոզված են իրենց բոլոր պնդումներում, ինչու՞ են խուսափում հրապարակային բանավեճից ժողովրդի աչքի առաջ։ Սովորաբար նման հրավերներ ուղարկում են ընդդիմությունը իշխանությունները, և իշխանությունը մերժում է դրան, եթե ինչ-որ բան ունեն թաքցնելու, բայց մենք ունենք հակառակ իրավիճակ, երբ որ մենք ենք խնդրում, պնդում, հրավիրում, համոզում, որ գան բանավեճի, որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչ է եղել, ինչպես է եղել և այդպես շարունակ»։
Նմանատիպ հոդվածներ
Այստեղ խնդիր չկա. Պեսկովը` Պուտին և Թրամփ հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ ընտրված նախագահի միջև շփումները ժամանակի ընթացքում կարող են կայանալ, բայց առայժմ այդ ուղղությ...
Պուտինի անվտանգությունն ապահովվում է. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով։ Այս մասին Shot պարբերականին հայտնել է պետութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քեֆ անող ՔՊ պատգամավորին պետք է անմիջապես ուղարկել ՀՀ սահմանի առաջնագիծ. Սուրեն Սուրենյանց
«Նոր զոհերի համատեքստում՝ էս «տժժացող» ու քեֆ անող ՔՊ պատգամավորին՝ Արմեն Խաչատրյանին, պետք է անմիջապես ուղարկել ՀՀ սահմ...
Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կո...