Էրդողանը Թրամփի հետ կքննարկի F-35 կործանիչների ձեռքբերման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ կվարի F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ։
«Հենց հիմա մենք պատրաստվում ենք այս հարցի շուրջ բանակցություններ անցկացնել ևս մեկ անգամ»,-Էրդողանն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կանի իրենից պահանջվող ամեն ինչ ինչպես F-35, այնպես էլ F-16 կործանիչների արտադրության, տեխնիկական սպասարկման առումով։
Հունիսի վերջին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմաս Բարաքը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են մինչև 2025 թ. վերջը կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից բացառելու հարցը:
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, որը, սակայն, տեղի չունեցավ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ն հաստաել է Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ նե...
Առաջին հերթին պետք է հզորացնել մեր բանակը, և մենք դա անում ենք. Ալիև
Մենք տեսնում ենք, որ կրկին փորձեր են արվում մեր նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել։ Այս մասին ասել է Ադրբեջանի նա...
Մենք այդ ամենը տեսնում ենք, դրան արձագանքում ենք հանգիստ․ Պուտին
Ռուսաստանը հանգիստ և հավասարակշռված է արձագանքում ՆԱՏՕ-ի երկրների՝ իրենց ազդեցության գոտին ընդլայնելու փորձերին, հայտարա...
ԱՄՆ-ը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Ղրղզստանի դեմ
Ամերիկյան իշխանությունները քննարկում են Ղրղզստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Բիշքեկին ստիպելու համար դադարեցնել...