Մենք այդ ամենը տեսնում ենք, դրան արձագանքում ենք հանգիստ․ Պուտին
Ռուսաստանը հանգիստ և հավասարակշռված է արձագանքում ՆԱՏՕ-ի երկրների՝ իրենց ազդեցության գոտին ընդլայնելու փորձերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք այդ ամենը տեսնում ենք։ Եվ մեր բարեկամների, այդ թվում՝ առաջին հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միասին, դրան արձագանքում ենք հանգիստ, հավասարակշռված, ամրապնդում ենք մեր պաշտպանունակությունը»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է «ներքաշում դաշինքի բոլոր երկրներին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարված իրադրության ստեղծման մեջ», փորձում է «այնտեղ ստեղծել նոր ռազմաքաղաքական դաշինքներ»՝ առաջնորդվելով, առաջին հերթին, սեփական շահադիտական շահերով:
Նմանատիպ հոդվածներ
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ ...
Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել. ԱԽ քարտուղար
Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Այս մասին այսօր Բրյուսելում ընթացող «Հ...
Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ինչը նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Փարիզում է՝...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...