ԵՄ-ն և Ամերիկան՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները վերջնական համաձայնեցրին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել է և կընդունվի առաջիկա օրերին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը հաստատվել է Միացյալ Նահանգների կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր։
Հավելենք՝ սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է նոր սահմանափակումների իր առաջարկը, որոնք, ինչպես սպասվում է, կներառեն 2027 թվականից սկսած ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ներմուծման-արտահանման տարբեր միջոցառումներ, բանկային հատվածի դեմ պատժամիջոցներ և մի շարք անհատների և կազմակերպությունների դեմ անձնական պատժամիջոցներ։
Լրատվականի փոխանցմամբ՝ Արևմտյան պատժամիջոցների ճնշումն ուժեղացավ Ուկրաինայի իրադարձություններից հետո։ Սա հանգեցրեց էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ 2022 թվականի փետրվարից ի վեր ԵՄ-ն Ռուսաստանի դեմ կիրառել է պատժամիջոցների 18 փաթեթ։ Սակայն նոր փաթեթի ներդրումից հետո ԵՄ պատժամիջոցների քաղաքականության խստացումը չի ապահովի այն արդյունավետությունը, որին Եվրոպան հույս ունի։
Նմանատիպ հոդվածներ
Պեդրո Զարոկյանն` իրեն մանդատից զրկելու մասին. «Հրապարակ»
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է ավագանու ընդդիմադիր` «Ազգային առաջընթաց» խմբակցության...
Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություն են անցկացնում, հայտնում է Ermenihaber-ը:Պակիստանում տեղի ունեցող վար...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Թրամփը մեջբերել է Պուտինի խոսքերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար, ով հետապնդում է քաղաքական հակառակորդներին դատարանում։ Նման կ...
«ՄՈԳՈ»-ի հաճախորդները կստանան վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարները. Կենտրոնկան բանկ
«ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը վերահաշվարկի արդյունքում կվերադարձնի այն հաճախորդների գումարները, որոնք 2019 թվականի ս...