Թուրքիային վերաբերող գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել Պենտագոնից. պատճառը հայտնի է
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաղթաթղթերի արտահոսք է եղել։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ այդ փաստաթղթերի մեջ եղել է նաև Թուրքիայի կողմից «հրատապ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված դիվանագիտական նամակ:
Ըստ պնդումների՝ նամակում տեղ է գտել այնպիսի տեղեկություն, որը կապված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:
Կայքը նշում է, որ արտահոսքի պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի տառասխալը, որի հետևանքով էլ էլեկտրոնային նամակը ճիշտ հասցեին ուղարկվելու փոխարեն, այլ տեղ է հասցեագրվել:
Թուրքական մամուլի պնդմամբ՝ սա գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին դեպքը չէ: Միայն այս տարվա հունվարից ի վեր Պենտագոնի աշխատակիցների անփութության հետևանքով գաղտնի փաստաթղթեր պարունակող շուրջ 117.000 էլեկտրոնային նամակ ուղարկվել է սխալ հասցեների:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Իրանցի խորհրդականը ասել է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու ցանկության հետևում ինչ մտադրություններ են
Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապելու ցանկության հետևում այն մտադրություն է, որ նախ Հայաստանը բաժանեն երկու մասի:...
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը
Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչ...