Ինչ զենքով է սպանվել քաղաքական գործիչ Չարլի Քըրքը. նոր մանրամասներ

Ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո առաջին իսկ ժամերին քննիչները հրացան են հայտնաբերել ԱՄՆ Յուտա նահանգի հյուսիսում՝ դեպքի վայրից ոչ հեռու գտնվող անտառապատ տարածքում, հայտնում է NBC News-ը։


Զենքը գտնել փորձող դաշնային գործակալները բախվել են դժվարին խնդրի։ Հետաքննությանը ծանոթ բազմաթիվ իրավապահ մարմինների աղբյուրների համաձայն, դա տասնամյակ առաջ Գերմանիայում արտադրված հրացան էր, որը նախատեսված էր երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորականների կողմից օգտագործման համար։ Այն ներմուծվել էր Միացյալ Նահանգներ մինչև 1960-ականներին զենքի սերիական համարներ կամ այլ հետևելի նշագրումներ պահանջող օրենքների ընդունումը։


Ենթադրվում է, որ Ամերիկայի տներում պահվում են միլիոնավոր նմանատիպ զենքեր։ Բարեբախտաբար քննիչների համար, ենթադրյալ հրաձիգի ինքնությունը պարզվել է այլ ճանապարհով՝ նրա ընտանիքի կողմից, որը համոզել է նրան հանձնվել ոստիկանությանը։ Սակայն նմանատիպ հնաոճ զենքի ենթադրյալ օգտագործումը՝ նախկին դաշնային գործակալներից ոմանց մոտ մտավախություն է առաջացրել, որ մյուս պոտենցիալ մարդասպանները նույնպես կարող են օգտվել այս հզոր, ճշգրիտ և դժվարությամբ հետևելի հրազենից։


Դատախազությունը հայտնաբերված հրացանը նույնականացրել է որպես Mauser 98 մոդելի։ Լավ նշանառության դեպքում, նույնիսկ տարրական հմտություններ ունենալով, կարելի է խոցել մինչև 182 մետր հեռավորության վրա գտնվող թիրախը։




Հիշեցնենք, որ Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանի կամպուսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ 



Քաղաքականություն