Նորքի տուն-ինտերնատի տարեցներից 3-ի վիճակը ծանր է. Аrmtimes.com
Հայաստանում COVID-19-ի նոր՝ վտանգավոր օջախներից մեկում՝ Երեւանի «Նորքի տուն֊ինտերնատ»֊ում վարակվածների թվում են թե այնտեղ բնակվող տարեցները եւ թե հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 քաղաքացի։ Այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Նրանցից 28֊ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ Վարակվածներից 17-ը տարեցներ են, որոնցից 3֊ն այժմ մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Մնացած 14֊ը հոսպիտալացվել են տարբեր բժշկական հաստատություններում։ Այս պահի դրությամբ՝ 14-ից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես Armtimes.com-ին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը, ցուցակներով հերթով կատարվում է վարակվածների տեղափոխումը բժշկական հաստատություններ։ 5 քաղաքացի այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Այլ քաղաքացիներ, որոնց առողջական վիճակը լավ է, մեկուսացված են ինտերնատի տարածքում։ Վարակվածների մեջ կան քաղաքացիներ, որոնք ինտերնատում անկողնային բաժնում են գտնվում, այսինքն՝ հիմնականում պառկած են լինում, և նրանց առողջական վիճակը, անկախ վիրուսի առկայությունից, ծանր է։
Ե՞րբ եւ ինչպե՞ս է հաստատություն ներթափանցել վարակը, ըստ Սոնա Մարտիրոսյանի, հանելուկ է։ Փետրվարի 27-ից այն փակ է եղել, ելք ու մուտք չի եղել, նույնիսկ տնօրինությունն ու աշխատակիցները գիշերել են այնտեղ։
Հաշվի առնելով՝ այն հանգամանքը, որ տուն-ինտերնատը COVID-19-ի դեմ պայքարի առաջնագծից՝ «Նորք»֊ի ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետր հեռավորության վրա է գտնվում, հատկապես ուշադիր են եղել, անգամ դարպասներից դուրս չեն եկել։
Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ ընթացքում կառույցից դուրս գալու ընդամենը մեկ բացառություն է եղել։ Անկողնային բաժնում գտնվող մի տատիկի տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, քանի որ առողջական վիճակը վատացել է։ Դուրս գրելուց անմիջապես հետո՝ թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։
Այժմ կասկածում են՝ հնարավոր է վիրուսը գաղտնի եղել է օրգանիզմում։
Արդյո՞ք հաստատությունը մի որոշ ժամանակով կփակվի եւ այնտեղ ախտահանիչ միջոցառումներ կիրականցվեն, այս պահին չեն կարող ասել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածն...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 231 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարա...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4472 մարդ կա. բուժվածների թիվը 134 է. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման...