Ալեքսանյանը՝ Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցի մասին
Պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց չի քննարկվում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 7-րդ համագումարից հետո ասել է Վահագն Ալեքսանյանը։
«Այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչությունում, ավելին՝ դուք դրա մասին տեղեկացված եք մեր տարածած մամուլի հաղորդագրությունից։ Նորմալ կուսակցական պրոցես է, իրականում ես վստահ եմ, որ բոլոր կուսակցություններում էլ ինչ-որ միջադեպեր, ինչ-որ դեպքեր, անհամաձայնություններ և հարցեր լինում են։ Ժողովրդավարական կարգերին հարիր կուսակցություններում դրանք լինում են առավել շատ, որովհետև այն, ինչը բնորոշ է քրեաօլիգարխիկ բուրգի կառուցվածք ունեցող կուսակցություններին, բնորոշ չէ ժողովրդավարական կուսակցություններին»,- ասել է Ալեքսանյանը։
Պատգամավորը նշել է, որ լինում են դեպքեր, երբ հատվում են կարգապահական բոլոր գծերը, այդ ժամանակ տեղի է ունենում համապատասխան հարցով նիստ, կայացվում է համապատասխան որոշում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՔՊ կուսակցությունը հաղորդագրությամբ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն եղել, իսկ Հայկ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ ան...
Իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբական Միացյալ Էմիրություններից հատուկ չվերթով Երևան են բերվել բուժօգնության պարագաներ
Համավարակի դեմ պայքարում Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում է Հայաստանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատ...
«Ասում են՝ Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, սա բացարձակ զրպարտություն է». ԲՀԿ-ն Վիգեն Ավետիսի դեմ հայց կներկայացնի
«Ասում են՝ Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, սա բացարձակ զրպարտություն է, և չի կարելի սուրճի բաժակ նայ...