Ինչ են քննարկում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցների ընթացքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են իրենց երկրների շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ որոշված չէ, նրա խոսքով՝ նա մշտական կապի մեջ է ռուս գործընկերոջ հետ: Պեսկովն իր հերթին հաստատել է, որ նախագահներն անձնական հանդիպումների բացակայությունը փոխհատուցում են բավական հաճախակի հեռախոսազրույցներով:
«Մենք փորձում ենք Ձեզ հնարավորինս լիարժեք տեղեկացնել այդ խոսակցությունների բովանդակության մասին, բայց, իհարկե, խոսքը հիմնականում երկկողմ հարաբերությունների մասին է։ Մենք ունենք զարգացած տնտեսական հարաբերություններ, շատ համատեղ նախագծեր, և մեր երկրների շուրջ իրավիճակը, ցավոք, շատ բան է թողնում, ուստի դա միշտ էլ քննարկումների առիթ է դառնում», - ասել Է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումն ավարտվեց, այն տևել է մոտավորապես 30 րոպե: Այս մասին 24News-ին հայ...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ Մերֆիի փաստերն՝ Ադրբեջանի քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է դիրքորոշում որդեգրել, թե ատելության խոսքի մասին Հայաստանի պնդումները կարող են...
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպան
Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակող...