Աշնանային անձրևները սկսվում են. օդի ջերմաստիճանը դեռ չի փոխվի
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է թույլ և կարճատև անձրև։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոիտորինգի կենտրոնը տեղեկացնում է.
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կտատանվի +26–ից +28–ի, գիշերը` +12–ից +14–ի միջակայքում։
Նմանատիպ հոդվածներ
Covid-19-ով վարակված Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում է սիմպտոմատիկ բուժում. ինքնազգացողությունը նորմալ է
Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում...
ՀԱՀ-ում գնացքներ են բախվել․ կան զոհեր և 200 վիրավոր
Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական մայրաքաղաք Պրետորիայի Mountain View կոչվող շրջանում երկու գնացքներ են բախվել, ինչի...
«Ժողովուրդ». Գյումրու ավտոմաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից...
Ռուսական օդանավակայաններ մարդկանց ճանապարհողներին և ողջունողներին կարող են արգելել մուտք գործել
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նախատեսում է խստացնել օդանավակայաններում անվտանգության կանոնները: Գերատ...