Հուսով ենք՝ Զելենսկին ունի «պլան Բ». Պորոշենկո
Ոմանք սպասում էին, որ ես կքննադատեմ Զելենսկուն: Բայց ոչ, քննադատություն չի լինի, քանի որ դա այն չէ, ինչի կարիքն ունի երկիրն այս պահին: Ուկրաինայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Զելենսկի-Թրամփ բանավեճին:
«Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դրանք միայն Զելենսկու և Թրամփի հարաբերությունները չեն: Դրանք երկու մեծ ազգերի հարաբերություններ են, որոնք գիտեն, որ ժողովրդավարությունն ու ազատությունը դատարկ խոսքեր չեն: Եվ մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաամերիկյան տրամադրություններ տարածել։ Հուսով ենք՝ նախագահ Զելենսկին ունի «պլան Բ»։ Հավատում ենք, որ Լոնդոնում և Բրյուսելում կայացած հանդիպումներից հետո կվերադառնանք կարևոր ուղերձներով։ Հույս ունենք նաև, որ Եվրոպան մեզ կտրամադրի զենք, ֆինանսավորում և կավելացնի ներդրումները։ Կօգնի՝ ամերիկացի գործընկերներին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է պահպանենք պետությունը, կանխենք կապիտուլյացիան»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Մանե Թանդիլյանի հացադուլին ևս 2 մարդ է միացել
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Ար...
Արկադի Ղուկասյանը` 44-օրյա պատերազմի հետ կապված ադրբեջանական մեղադրանքների մասին
Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ, նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածո...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...