Մայր Աթոռից անդրադարձել են աղմկահարույց հրապարակմանը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է. ««Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։ Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար։
Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ Zarkerak.am-ը գրում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծխի ամպ է նկատվել. ԱԻՆ-ը մանրամասնում է
Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտն...
ՊՆ-ն, ԳՇ-ն և ԱԱԾ-ն աշխատում են Սյունիքում անվտանգության միջավայրի ապահովման ուղղությամբ
Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի երրորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 19-ին: Աշխատանքային խումբը ղեկավարում...
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատ...
Գումարտակի շտաբի պետը լքել է մարտադաշտը․ Խծաբերդ գյուղն ու դիրքերն անցել են հակառակորդին․ մանրամասներ՝ քրգործից
ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով...