ԱՄՆ-ի հետ նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ
Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:
Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում ընդունվեց հռչակագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրման մասին։ Երևանը նաև համաձայնել է համագործակցել Վաշինգտոնի և այլ կողմերի հետ՝ ստեղծելու «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետության կապը Նախիջևանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սփյուռքահայ գործարարները վարչապետին են ներկայացրել ներդրումային ծրագրեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյու...
64-ամյա կնոջը կալանավորեցին՝ դեռահասին մետրոյի գծերի վրա գցելու համար․ Մոսկվա
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է 64-ամյա կնոջը, որը մետրոյում երեխային հրել էր ռելսերի վրա։Մոսկվայի դատախազ...
Էրդողանը հաղթեց․ Էրդողանի դուստրը՝ Սիրիայում տիրող իրավիճակի մասին
Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց։ Այս մասին՝ X սոցիալական ցանցում, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա...
Տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը. Րաֆֆի Ասլանյան
Տեւական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղ...