Սթափության վիճակի ստուգում կկարողանան իրականացնել ոստիկանության բոլոր ծառայողները
Հայաստանում հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին սթափության վիճակի ստուգում իրականացնելու իրավասություն է տրվում:
Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը:
Նշենք, որ փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերն ու խրախուսանքները, ապահովել միասնական մոտեցում Քաղաքացիական ծառայության մասին օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա:
«Հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության բոլոր ծառայողներին վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում: Ներկայումս այդ իրավասությունը վերապահված է միայն պարեկային ծառայողներին, և մյուս ծառայողները դիմում են պարեկների աջակցությանը»,–ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարներին զուգահեռ ոստիկանության և փրկարար ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճարներ և հավելումներ:
Առաջարկվում է նաև Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից:
Առաջարկվում է նախ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը, եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը չի պահպանվի:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին աննախադեպ շարժ՝ Սյունիքի մարզում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում կրկին աննախադեպ շարժ է։ Պարբերաբար մարզ են այցելում եվրոպացի պաշտոնյաներ, դի...
Պաշտպանության նախարարությունըՙ շարքայինի և կապիտանի միջև վեճի մասին. Tert am
Շարքային կազմի պարտադիր զինծառայող Նարեկ Գրիգորյանը, որպես զորակոչիկ, սահմանված կարգով անցել է առողջական վիճակի հետազոտո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լվովում զինկոմի աշխատակիցները գետնին են տապալել տղամարդուն
Լվովում զինկոմիսարիատի աշխատակիցները սուպերմարկետներից մեկում գետնին են տապալել մի տղամարդու, գրում է RT-ն:«Ես զինվորակա...
Ավանեսյանը՝ Արատաշատ ԲԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ կառավարության որոշմամբ Ա...