Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, նա կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչի այսօրվա որոշման վերաբերյալ։
«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։
Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։
Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը:
Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»,– ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Սևանա լճում գրանցվել է ջրի աճ. մամռակալման խնդիրը կա. նախարար
Ուրախալի մեկ լուր հայտնեմ. 2017 թվականից սկսած՝ առաջին անգամ այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի աճ, հունվարի...
Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը ձախողվեցին. Փաշինյան
Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը տվյալ պահին ձախողված են, «ՌԻԱ Ն...
Երևանից բացակայում է 2750 աղբաման, արժեքը՝ 257 մլն դրամ. որտեղ են դրանք
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հումորով քաղաքապետ․ վարչապետը դժգոհ է Եղեգնաձորում կատարված աշխատանքներից
Եղեգնաձորի այս լուսավորության ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի, քաղաքապետն ասում է՝ դժվար մասը արել ե...