Երևանից բացակայում է 2750 աղբաման, արժեքը՝ 257 մլն դրամ. որտեղ են դրանք
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացակայում են Երևան քաղաքի հաշվեկշռում հաշվառված 201 հատ մետաղական աղբաման, միավորի արժեքն 138 հազար դրամ և ընդհանուր 27 մլն 738 հազար դրամ արժեքով, ինչպես նաև 2551 հատ պլասմասե աղբաման, միավորի արժեքը 88 500- 91 750 դրամ, 229 մլն դրամ արժողությամբ, ընդհանուր 2752 հատ աղբաման՝ 257 մլն դրամ ընդհանուր արժեքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը։
Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ վերջինս ասաց, որ նաև վառելիքի և այլ ապրանքների անհամապատասխանության մասին են բացահայտումներ եղել։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հայտնաբերված ուսումնասիրությունների համապատասխան մասը պետք է փոխանցվի իրավապահ մարմիններին։
«Մեր բոլորի աշխատանքը շատ պատասխանատու է և այդ պատասխանատվությունը բազմակողմանի է, և՛ սխալ ձևով կազմակերպելն է վտանգավոր, և՛ անգործությունը»,- ասաց Ավինյանը։
«Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ և աշխատանքը կազամկերպել օրենսդրությանը և մեր որոշումեներին համապատասխան»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները:Թե կոնկրե...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմա...