Փաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել Հայաստան. Բաղդասարյան
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30–ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի եւ սեպտեմբերի լույս 6–ի գիշեր վերադարձել Հայաստան: Այս մասին գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է Նազելի Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի նախագահը չի շնորհավորել Իլհամ Ալիևին․ նրան քննադատել են
Վրաստանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին քննադատել են Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապ...
Ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալաքյանը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ...
Փաշինյանը մեկնում է Արցախ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Վար...
Կա մի բան, որ միավորում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչն է միավորում առաջին, երկրորդ, երրորդ նախագահ...