ՄԱԿ-ը կմատնվի մոռացության․ Վելայաթի
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տյանցզինում կայացած գագաթնաժողովի արդյունքները հստակ ցույց տվեցին, որ Արևմուտքին հետևող ՄԱԿ-ը շուտով կմատնվի մոռացության, և կսկսվի նոր, բազմաբևեռ աշխարհի ստեղծումը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Աշխարհը վերջապես լսեց Միավորված Ազգերի Կազմակերպության «ոսկորների կոտրվելու» ձայնը, և գործնականում հնարավոր է հստակ հայտարարել այն գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում այն կմատնվի մոռացության, ինչպես Ազգերի լիգան», - ընդգծել է նա Tasnim գործակալության հետ հարցազրույցում՝ պատասխանելով ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հարցին։
«ՇՀԿ-ն և BRICS-ը, որոնք բաղկացած են Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, Հարավային Աֆրիկայից, Բրազիլիայից և Հնդկաստանից, պարզապես անբաժան են միմյանցից։ Ապագա աշխարհը կունենա այլ ձև, այլ բովանդակություն, ի տարբերություն անցյալի», - հավելել է Խամենեիի խորհրդականը։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարականի դիմու...
«Ձևիստների շարժման» հերթական մանիպուլացիան. ժողովրդից գողացողները խոսում են աղքատությունից. Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված «Ձևիստների շարժման» հերթական մանիպու...
Սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է․ ԱԽ քարտուղար
Արցախի կարգավիճակը բխելու է անվտանգությունից ու իրավունքների պաշտպանությունից։ Այսօր կառավարության նիստի ավարտին լ...
Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի այցը Լյուքսեմբուրգ
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Լյուքսեմբուրգ։ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմ...