Ռուսաստանի հայտարարությունները զարմանալի և շփոթեցնող են․ Ադրբեջանի ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի համար ապահովագրական վճարումների հարցի վերաբերյալ, զարմանալի և շփոթեցնող է հանրության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Այխան Հաջիզադեն։
Հաջիզադեն ընդգծել է, որ Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերության կողմից AZAL-ին և ուղևորներին ապահովագրական վճարումների կատարման հարցերը և Ադրբեջանի կողմից ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանի կառավարությունից փոխհատուցման պահանջը բոլորովին տարբեր թեմաներ են.
«Նշված ապահովագրական վճարումների կատարման գործընթացը տվյալ ընկերության կողմից իրականացվում է արդեն 6 ամիս։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները տրամադրվում են AZAL-ի ապահովագրական պայմանագրից բխող պարտավորություններին համապատասխան՝ ընկերության կողմից ինքնաթիռի և ուղևորների ապահովագրության շրջանակներում։ Ինչ վերաբերում է ռուսական ապահովագրական ընկերության կողմից վճարումների կատարման հարցին, ապա պետք է նշել, որ սովորաբար ինքնաթիռների ապահովագրությունն իրականացվում է համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։
Հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի գործում, AZAL ինքնաթիռի ապահովագրությունն իրականացվել է ռուսական ընկերության միջոցով։ Այսպիսով, ապահովագրական վճարումներն Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հետ նույնացնելու փորձերը սխալ են»,- ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն՝ Վենեսուելայի ափերի մոտ առգրավված նավի մասին
ԱՄՆ ափամերձ պահպանության զորքերը Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավ են կալանավորել, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ...
Իսրայելի կողմից «իդեալական» հարձակում էր․ դեռ շատ անելիք կա․ Թրամփ
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները «իդեալական» է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիք...
Նա իսկական չեմպիոն է այդ արվեստում․ Թորոսոյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ «Ա...
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...