Փաշինյանը հավատարիմ է այդ ուղղությանը․ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին․ Էրդողան
«Զանգեզուրի միջանցքը» շարժման մեջ կդնի տարածաշրջանի ցամաքային և երկաթուղային ճանապարհները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Զանգեզուրի միջանցքի» բացմամբ մեր տարածաշրջանում կտիրի խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը։ Սա դրական ազդեցություն կունենա բազմաթիվ ոլորտների վրա, առաջին հերթին՝ առևտրի վրա», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը կգտնի այն խաղաղությունը, որին ձգտում է։
«Ես տեսա այս հույսը Իլհամ Ալիևի հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերը, անկասկած, արագացրին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Երկու կողմերն էլ հաղթահարեցին խաղաղության ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ և մոտեցան վերջնական փուլին։ Միաժամանակ ես հանդիպումներ ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումներում էլ տեսա, որ Փաշինյանը հավատարիմ է նույն ուղղությանը։
Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային ուղիների գործարկմամբ և առևտրի ակտիվացմամբ տարածաշրջանը կստանա լուրջ դրական ազդակ։
Տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կկարողանան օգտվել համագործակցության նոր հնարավորություններից։ Վստահ եմ, որ ապագայում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կհասկանան, որ իրենց վախերը ապարդյուն էին», - ասել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը պատրաստ չէ լսել ՌԴ-ում ցույցերի վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների հայտարարությունները».Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ ընդունել երկրում...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։ Լորան Վոքիեն...
«Որոշումը կլինի ոչ հրապարակային». Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ոչ ոք իր հետ չի կապվել...