Քաղաքականություն

«Ռուսաստանը պատրաստ չէ լսել ՌԴ-ում ցույցերի վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների հայտարարությունները».Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ չէ լսել ՌԴ-ում ցույցերի վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների հայտարարությունները».Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ ընդունել երկրում ապօրինի գործողությունների վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների…

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ ընդունել երկրում ապօրինի գործողությունների վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների հայտարարությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նախօրեին ամերիկյան դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Մոսկվային կատարել միջազգային պարտավորությունները` Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների նախօրեին և դրանց ընթացքում իրականացված ձերբակալությունների կապակցությամբ: Բացի այդ, լրագրողների ձերբակալությունների մասին հաղորդագրությունների ֆոնին, ամերիկյան դիվանագիտական առաքելությունն իր թվիթերյան օգտահաշվում Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «հարգել մամուլի ազատությունը»:
«Ինչ վերաբերում է մեր երկրի վերաբերյալ և մեր երկրում տեղի ունեցած անօրինական գործողությունների վերաբերյալ ամերիկյան ներկայացուցիչների հայտարարություններին, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մենք պատրաստ չենք ընկալել և լսել ամերիկացիների հայտարարությունները», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այս թեմայով արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները կարծես կրկնօրինակներ լինեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250